Տեղի է ունեցել «Հանգանակ» ՀԿ հերթական ամենամսյա հաշվետու ժողովը

Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Հանգանակ» ՀԿ հերթական ամենամսյա հաշվետու ժողովը: Բուժքույրերը ներկայացրել են ուշադրության արժանի՝ առողջական լուրջ խնդիրներով հիվանդներին: Մշակվել է վերջիններիս վարման հետագա պլանը:

Սոցաշխատողները գոհունակություն են հայտնել ԱՀ Աշխատանքի եւ սոցիալական խնդիրների նախարարության համապատասխան կառույցի հետ համագործակցության համար: Հաջորդ օրը՝ հունիսի 3-ին որոշվել է կատարել համատեղ այց տեսողական խնդիրներ ունեցող հաշմանդամ Վալոդյա Բ-ին՝ չափելու արյան մեջ գլյուկոզի մակարդակը՝ հիվանդի հետագա բուժման պլանը մշակելու համար: Մնացած անհրաժեշտ արյան քննությունները պետք է կատարվեն քաղաքային պոլիկլինիկայի լաբորատորիայի կողմից արտագնա կանչի միջոցով տանը՝ մոտ օրերին:

Բուժաշխատողները ստացել են հետեւյալ հանձնարարությունները՝

  1. Կազմել շաքարային դիաբետով տառապող շահառուների ցանկը եւ նրանց կողմից ընդունվող անհրաժեշտ հակադիաբետիկ դեղերը
  2. Կազմել այն շահառուների ցանկը, որոնց տները վնասվել են 44-օրյա պատերազմի ընթացքում
  3. Կազմել Կովիդ 19-ով վարակված բոլոր շահառուների ցանկը
  4. Կատարել սանիտարա-լուսավորական աշխատանք՝ շահառուներին պատրաստելու վակցինացիայի Կովիդ-19-ի դեմ
  5. Օնլայն դասընթացների ժամանակ ինտերնետի ապահովման համար, «Հանգանակ» ՀԿ բոլոր աշխատակիցներին ապահովել Վիվասել ՄՏՍ 1800 դրամ արժողության սակագնային փաթեթով: