Փետրվար ամսվա պարենամթերքի եւ անհրաժեշտ դեղանյութերի առաքումը Արարատի մարզ

Արարատի մարզ կատարած նախորդ այցի ժամանակ Հանգանակի թիմը հանդիպեց Արտաշատում եւ մոտակա գյուղերում բնակվող շահառուների հետ: Այս այցի նպատակն էր հանդիպել Մասիս քաղաքի եւ շրջակա գյուղերի շահառուներին: Մարզի պատասխանատու բուժքույր Մարսելա Սարգսյանը դիմավորեց Հանգանակի թիմին Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում: Այցին մասնակցում էր նաեւ բժիշկ Լիլիա Սարգսյանը:

Մենք այցելեցինք 9 շահառուների, որոնցից 7-ը բնակվում էին Մասիս քաղաքում, իսկ երկուսը՝ մոտակա գյուղերում: Բոլորին տրամադրվեց պարանամթերք եւ դեղանյութեր, իսկ բուժաշխատողները կատարեցին բժշկական հետազոտություններ եւ խորհրդատվություն: Ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանը հարցազրույց անցկացրեց շահառուների հետ՝ ըստ մշակված հարցաթերթիկի: Հիմնականում շահառուները հաճույքով էին պատասխանում հարցերին՝ փորձելով տրամադրել հնարավորինս ստույգ տվյալներ:

Այցելած 9 շահառուներից 6-ը բնակվում էին վարձակալությամբ՝ հիմնականում բարեկամների կամ ընկերների հետ: Երկու շահառու բնակվում էր ժամանակավոր կացարանում, որը Մասիս քաղաքի նախկին մանկապարտեզի շենքն էր: Պայմանները շատ տխուր էին, տարրական կենցաղային պայմաններից զուրկ: Նրանց հայտնել էին, որ շենքը պետք է ազատեն մինչեւ մարտի 1-ը: Եւս մեկ շահառու բնակվում էր Մասիսում գործող Ավետարանչական եկեղեցու շենքում: Նա մեզ հայտնեց, որ այդտեղ բնակվում են եւս 17 արցախցի: Պայմանները բավական նորմալ էին, կացարանը տաք էր, ուներ առանձին խոհանոց եւ ճաշարան: Ինչպես մեզ հայտնեցին, նրանց կացարանը տրամադրել էին առանց ժամկետային սահմանափակումների: Ասել են, որ կարող են բնակվել այդտեղ այնքան, ինչքան ուզում են: Դա շատ հուսադրող էր:

Մարսելա Սարգսյանը կշարունակի իր այցերը Արարատի մարզում եւ կտրամադրի պարենամթերքը եւ դեղանյութերը մնացած շահառուներն:

Այցի մանրամասները ներկայացված են ֆոտոշարքում:

150_2_2
150_2
150_2_3
150_5
150_11
150_11_2
150_3
150_3_3
150_3_2
150_4_2
150_4(1)
150_9_2
150_9
150_9_3
150_8_2
150_8
150_10
150_6
150_7
150_20
150_20_2
150_2_2 150_2 150_2_3 150_5 150_11 150_11_2 150_3 150_3_3 150_3_2 150_4_2 150_4(1) 150_9_2 150_9 150_9_3 150_8_2 150_8 150_10 150_6 150_7 150_20 150_20_2

Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: