Հուլիս ամսից Հանգանակը ունեցել է խնդիրներ, որոնք սակայն չեն խոչընդոտել ծրագրի ընթացքին: Երրորդ եռամսյակի համար դրամական փոխանցումը չհասավ մեզ, սակայն լինելով վստահելի գործընկեր եւ Արցախի ժողովրդի մեջ ունենալով մեծ հեղինակություն, մեր մատակարարները չդադարեցրին մեզ՝ ասել է, թե մեր շահառուներին, ապահովել դեղանյութերով եւ սննդամթերքով: Իսկ մեր աշխատակիցները երկու ամիս չստանալով աշխատավարձ, մեկ օր անգամ չբացակայեցին աշխատանքից՝ իրենց հոգատար խնամքը ցուցաբերելով շահառուներին:
Այնուամենայնիվ, օգոստոս ամսվա պարենամթերքը տրամադրվեց մի փոքր ուշացումով՝ հույս ունենալով, որ փոխանցման հետ կապված խնդիրները շուտափույթ կլուծվեն: Սակայն առ այսօր մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով փոխանցումը ուշանում է, ուստի նախորդ շաբաթվանից սկվեց պարենամթերքի տրամադրումը:
Այս օրերին շատ աշխույժ է Հանգանակի գրասենյակի առօրյան: Գրասենյակ են այցելում շահառուները՝ ստանալու օգնությունը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների տնային սպասարկման կենտրոնի սոցիալական աշխատողները՝ օգնությունը առաքելու տուն՝ իրենց կցված շահառուների համար, Ասկերանի շրջանի մի շարք գյուղերի գյուղապետեր, որոնք ստանում են նաեւ դեղանյութեր եւ հիգիենայի պարագաներ՝ իրենց տարեց գյուղացիներին հասցնելու համար: Հանգանակի անձնակազմը պատրաստակամությամբ ընդունում է ներկայացած մարդկանց, սպասարկում նրանց եւ հավաստիացնում, որ սեպտեմբեր ամսվա պարենամթերքը նույնպես կստանան՝ ֆինանսավորումը ստանալուց անմիջապես հետո:
Օգոստոս ամսվա պարենամթերքի ցանկը հետեւյալն է՝ 1լ բուսայուղ, 1 տուփ թեյ, 1 կգ շաքարավազ, 1 տուփ կարագ, 1 կգ բրինձ եւ 1կգ վերմիշել:
Հաջորդ շաբաթ պլանավորվում է նաեւ այց Ասկերան՝ պարենամթերքի եւ դեղանյութերի տրամադրումը իրականացնելու համար: Հաջորդ նորությունը նվիրված կլինի Ասկերանի այցին:
Լուսախցիկը ֆիքսել է լավագույն պահերը: Նայեք ֆոտոշարքում:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: