Անգլերենի դասերը Հանգանակում շարունակվում են

Մեր շահառուների համար անցկացված վերջին անգլերենի դասը վարեց Հանգանակի ծրագրերի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը, քանի որ մեր կամավորները զբաղված էին դպրոցական քննություններով։ Դասը հնարավորինս հասանելի և հեշտ հասկանալու համար Գոհարը պատրաստել էր հանձնարարությունների արտատպված թերթիկներ, որոնցում ընդգրկված էին այբուբենը եւ թվերը արտասանությամբ, շաբաթվա օրերը, ամիսները, եղանակները, ինչպես նաև առավել հաճախ օգտագործվող բայերի ցանկը։

Նախորդ դասերի ընթացքում նկատել էինք, որ որոշ մասնակիցներ ամաչում են, քանի որ չէին հասցնում ամբողջ նյութը գրատախտակից գրի առնել։ Հանձնարարական թերթիկների առկայությունը թույլ տվեց բոլորին վստահորեն հետևել դասին և ավելի ակտիվ մասնակցել։ Այդ պատճառով որոշվեց ապագայում նոր նյութերի համար նույնպես տրամադրել հանձնարարությունների արտատպված թերթիկները։

Դասը շատ հետաքրքիր և ինտերակտիվ էր։ Հանձնարարականների օգնությամբ մասնակիցները կարողացան համարձակորեն խոսել շաբաթվա օրերի, եղանակների և յուրաքանչյուր եղանակին համապատասխան ամիսների մասին։ Առաջիկայում նախատեսում ենք ուսումնասիրել ժամանակային ձևերը, և քանի որ արդեն ներկայացրել էինք Present Simple–ը, հաջորդ դասը կնվիրվի Present Continuous–ին:

Բացի լեզվական հմտություններից, այս դասերը նաև տալիս են հնարավորություն միասին լինելու և սոցիալական շփման համար։ Բռնի տեղահանված մարդկանց, հատկապես տարեցների համար, ապահով և ջերմ միջավայրում հավաքվելը օգնում է հաղորդակցվել, ընկերանալ ուրիշների հետ, կիսվել։ Հանգանակի առաքելությունը հիմնված է մեր շահառուներին աջակցելու, ոգևորելու և տեղահանության մարտահրավերները հաղթահարելու հմտություններ տալու վրա, որպեսզի նրանք զգան, որ մենակ չեն, պատկանում են հոգատար և ուշադիր համայնքի։

Դասի ավարտից հետո մասնակիցները վայելեցին թեյ և սուրճ, որոնք պատրաստել էին մեր նվիրված աշխատակիցները, և շարունակեցին քննարկումը կրթության կարևորության մասին ցանկացած տարիքում։ Ուսուցումը շարունակելը կարևոր է ոչ միայն գիտելիքների, այլև հիշողության զարգացման և ուղեղի ճանաչողական ֆունկցիայի պահպանման համար: Մեր շահառուները ուրախությամբ և ոգեւորությամբ մասնակցվում են Հանգանակի բոլոր միջոցառումներին եւ երախտապարտ են, որ ունեն այս հնարավորությունը՝ սովորելու և միասին զարգանալու համար։

231_7
231_2
231_3
231_5
231_8
231_4
231_6