Մարտի 16-ին տեղի ունեցավ ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ ֆինանսական խմբի հանդիպումը Zoom հարթակում՝ ըստ նախատեսված ծրագրի: Սակայն բյուջեի քննարկումը հայտնվեց երկրորդ պլանում, հաշվի առնելով քաղաքական, ռազմական եւ սոցիալական խնդիրները, ինչպես նաեւ հումանիտար ճգնաժամը, որ ցնցել էր Արցախը վերջին մեկ շաբաթվա ընթացքում:
Հիմնականում քննարկվում էր գազատարի խափանման հետ կապված եւ անբարենպաստ եղանակային պայմաններում հայտնված Արցախի ժողովրդի վիճակը վերջին ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում: Մասնավորապես խոսվեց շահառուների ջեռուցման խնդրի մասին: Այն շահառուները, որոնք ջեռուցման համար օգտագործում են վառելափայտ կամ էլեկտրաէներգիա տուժվել են համեմատաբար ավելի քիչ, սակայն շահառուների մի զգալի մասը, ինչպես նաեւ Հանգանակի ամբողջ անձնակազմը օգտագործում են բնական գազ եւ հետեւաբար բավարար չեն կարողանում իրականացնել բնակարանների ջեռուցումը, չխոսելով տաք ջրի մասին:
Սահմանում իրավիճակը մնում է լարված: Թշնամին դիմում է սադրանքների, կրակում են անընդհատ խաղաղ բնաավայրերի ուղղությամբ: Որոշ սահմանամերձ գյուղերում, անվտանգության ապահովման նպատակով, կանանց եւ երեխաներին ժամանակավորապես տարհանել են:
Շահառուները այցելում են գրասենյակ, ստանալու իրենց դեղերը, հետզոտվելու կամ պազապես զրուցելու համար: Տարեցների ծրագրի բոլոր գործառույթները իրականցվում են բնականոն ռիթմով: Պարենամթերքը արդեն պատվիրվել է, սակայն ուշանում է ճանապարհների դժվարանցանելիության պատճառով: Հավանաբար, գալիք երկուշաբթի օրվանից կսկվի պարենամթերքի տրամադրումը:
Նշվեց, որ ըստ լրատվամիջոցների, ադրբեջանական կողմը սկսել է վերանորոգել գազատարը: Հույս են հայտնել, որ առաջիկա օրերում կվերականգնվի գազի մատակարարումը Արցախում:
Վերադառնալով վերջին հանդիպումների ժամանակ քննարկվող 2022 թվականի բյուջեին, այն մասնակիցների կողմից ընդունվեց միաձայն: