Հրապարակման ամսաթիվ՝ 05/08/2025թ.
- Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) սահմանում է «Հանգանակ» Բարեգործական ՀԿ-ի կողմից կառավարվող hanganak.org կայքի օգտատերերի անձնական տվյալների հավաքագրման, պահման, օգտագործման և պաշտպանության կարգը։
1.2. Քաղաքականությունը մշակվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն։
1.3. Կայքն օգտագործելով՝ դուք համաձայնում եք Քաղաքականության պայմաններին։
- Անձնական տվյալների հավաքագրումը և մշակումը
Մենք կարող ենք հավաքել և մշակել հետևյալ տվյալները՝
- Անուն, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար, որը նշվել է հետադարձ կապի ձևը լրացնելիս։
- Տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, բրաուզերի տվյալներ, սեսիայի տեղեկատվություն և թխուկներ։
- Կամավոր կերպով տրամադրված տվյալներ (ձևի միջոցով հաղորդագրություններ, նախագծերին մասնակցելու դիմումներ, կից ֆայլեր, նվիրատվության ձևի տվյալներ)։
- Մշակման նպատակները
Հավաքված տվյալները օգտագործվում են՝
- հետադարձ կապի ձևի միջոցով հարցումներին պատասխանելու համար,
- կազմակերպության գործունեության և դրա նախագծերի մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով,
- օգտատիրոջ համաձայնությամբ նորություններ ուղարկելու նպատակով,
- կայքի միջոցով կազմակերպությանը նվիրատվություններ կատարող անձանց նույնականացնելու և նրանց հետ կապ հաստատելու նպատակով,
- կայքի վերլուծության և դրա ֆունկցիոնալության բարելավման համար,
- ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանելու համար։
- Քուքիներ (թխուկներ)
4.1. Կայքը օգտագործում է քուքիներ ֆունկցիոնալության ճիշտ աշխատանքի և այցելությունների վերլուծության համար։
4.2. Քուքիները կարող են ներառել օգտատերերի բրաուզերի կողմից պահպանված ֆայլեր՝ կարգավորումները և նախընտրությունները հիշելու համար։
4.3. Օգտատերը կարող է անջատել քուքիները բրաուզերի կարգավորումներում, սակայն դա կարող է ազդել կայքի որոշակի գործառույթների ճիշտ աշխատանքի վրա։
- Հետադարձ կապի ձև
5.1. Հետադարձ կապի ձևի միջոցով հաղորդագրություններ ուղարկելիս օգտատերը կամավոր տրամադրում է իր կոնտակտային տվյալները։
5.2. Այս տվյալները օգտագործվում են բացառապես օգտատիրոջ հարցմանը պատասխանելու համար և չեն փոխանցվում երրորդ կողմերին առանց օգտատիրոջ համաձայնության՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
5.3. Ձևից ստացված հաղորդագրությունները և տվյալները պահվում են պատասխանելու համար անհրաժեշտ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան 12 ամիս։
- Նվիրատվությունների ձև
6.1. Տվյալ ձևի միջոցով նվիրատվություններ ուղարկելիս օգտատերը կամավոր տրամադրում է իր կոնտակտային տվյալները։
6.2. Այս տվյալները օգտագործվում են բացառապես օգտատիրոջ նույնականացման և նրա հետ կապ հաստատելու համար և չեն փոխանցվում երրորդ կողմերին առանց օգտատիրոջ համաձայնության՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
6.3. Ձևից ստացված տվյալները պահվում են մշակման համար անհրաժեշտ ժամանակահատվածում։
- Մշակման իրավական հիմքերը
7.1. Անձնական տվյալները մշակվում են օգտատիրոջ համաձայնության հիման վրա, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում։
- Տվյալների փոխանցումը երրորդ կողմերին և օտար պետություններին
8.1. Տվյալները կարող են փոխանցվել միայն՝
- օգտատիրոջ համաձայնությամբ,
- օրենքով սահմանված դեպքերում։
8.2. Տվյալները կարող են փոխանցվել միայն այն երկրներ, որոնք ապահովում են պաշտպանության բավարար մակարդակ և կամ օգտատիրոջ համաձայնության դեպքում։
- Տվյալների պահպանման ժամկետը
9.1. Տվյալները պահվում են միայն մշակման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ժամանակահատվածում կամ օրենքով սահմանված ժամկետներում։ րանից հետո տվյալները հեռացվում են։
- Օգտատիրոջ իրավունքները
Օգտատերերն իրավունք ունեն՝
- ստանալ տեղեկատվություն իրենց տվյալների մշակման վերաբերյալ,
- պահանջել իրենց տվյալների ճշգրտում, արգելափակում կամ հեռացում։
- չեղարկել մշակման համաձայնությունը։
- բողոքարկել օպերատորի գործողությունները ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն կամ դատարան։
- Տվյալների անվտանգությունը
Կայքում կիրառվում են տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ տվյալները չարտոնված մուտքից, փոփոխությունից, կորստից կամ ոչնչացումից պաշտպանելու համար, ներառյալ կոդավորումը, մուտքի վերահսկողությունը և պահուստավորումը։
- Կոնտակտային տվյալներ
Տվյալների օպերատոր՝ «Հանգանակ» հասարակական կազմակերպություն
Էլ. փոստ՝ info@hanganak.org
Հեռախոս՝ +374 97 770-900
Հասցե՝ 0028, Հայաստան, Երևան, Օրբելի եղբայրների փողոց, շենք 8, բնակարան 78
- Քաղաքականության թարմացումները
13.1. Կայքը տնօրինող հասարակական կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխելու սույն Քաղաքականությունը։ Գործող տարբերակը միշտ հասանելի է կայքում՝ վերջին թարմացման ամսաթվով։
