Հանգանակի շահառուները մասնակցել են «Աջակցության սրճարան արցախցի տարեցների համար» ծրագրին

Հանգանակ հասարակական կազմակերպության մի շարք շահառուներ եւ աշխատակիցներ մասնակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ ֆինանսավորմամբ «Աջակցության սրճարան արցախցի տարեցների համար» ծրագրին, որն իրականացրել է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը:  12-շաբաթյա ծրագրի նպատակը Արցախից բռնի տեղահանված 60 և բարձր տարիքի անձանց հոգեսոցիալական աջակցություն տրամադրելն է: Խմբային միջավայրում երաժշտության, արտ թերապիայի, ճանաչողական զարգացման միջոցառումների եւ ֆիզիկական վարժությունների միջոցով մասնագետները փորձել են բարելավել տարեցների հոգեկան առողջությունը, բարձրացնել ինքնավստահությունը և նպաստել նրանց սոցիալիզացմանը:

Ընդհանուր առմամբ ծրագիրը տեւել է երեք ամիս՝ երկու ժամ տեւող ամենշաբաթյա հանդիպումների տեսքով: «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը շարունակում է ծրագիրը Արցախից տեղահանված այլ տարեցների հետ, իսկ Հանգանակի շահառուները հոգեբանական աջակցություն են ստանում Էմպատիա հոգեկան առողջության կենտրոնում՝ հարազատ արցախյան միջավայրում:

175_12
175_5
175_6
175_7
175_14
175_8
175_9
175_10
175_18
175_17
175_3
175_15
175_12 175_5 175_6 175_7 175_14 175_8 175_9 175_10 175_18 175_17 175_3 175_15

Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի թարմացումներին: