Հուլիսի պարենամթերքի բաշխումը իրականացվում է ուշացումով

Հարգելի պատճառով հուլիսի պարենամթերքը տրամադրվում է մի փոքր ուշացումով:  Այն արդեն ավարտվել է Երեւան քաղաքում եւ 2 մարզերում՝ Արարատում եւ Արմավիրում: Օգոստոսի 15-ին Հանգանակի թիմը պատրաստվում է այցելել Կոտայքի մարզ, որի մասին մենք լրացուցիչ կտեղեկացնենք մեր հետեւորդներին: Իսկ Լոռու մարզի այցը պլանավորվում է հաջորդ շաբաթվա ընթացքում:

Շահառուների մի մասը այս շաբաթվա ընթացքում հասցրել են այցելել Հանգանակի գրասենյակ՝ մասնակցելու միջոցառումներին եւ ստանալու պարենամթերքը: Բուժքույրերը եւ սոցիալական սպասարկող Էսմիրա Գասպարյանը շահառուների մեծ մասի պարենամթերքը առաքել են տնային այցերի ընթացքում՝ միաժամանակ կատարելով բժշկական ընթացիկ քննություններ: Ընդհանուր առմամբ շահառուների առողջական վիճակը կայուն է, նրանք ստանում են իրենց նշանակումները եւ պարբերաբար այցելում իրենց տեղամասային պոլիկլինիկաները՝ հերթական ստուգումների:

Պարենամթերքի տրամադրման մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր ֆոտոշարքում:

198_9
198_5
198_2
198_1
198_6
198_4
198_3
198_8
198_10
198_7
198_12
198_9 198_5 198_2 198_1 198_6 198_4 198_3 198_8 198_10 198_7 198_12

Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված Հանգանակի թարմացումներին: