Մասնիկ առ մասնիկ վերականգնում ենք Արցախը

Հունիսի 12-ին Հանգանակում շատ ակտիվ եռուզեռ էր: Ինչպես եւ խոստացել են, շահառուները պարտաճանաչ պատրաստվել են հերթական հոգեբանական խմբային պարապմունքին: Նրանք նախորդ դասին ստացել են առաջադրանք, որ իրենց հետ պետք է բերեն իրենց համար հարմար ասեղներ, մատնոցներ, եթե սիրում են օգտագործել, եւ ակնոցներ, առանց որի դժվար կլինի կարուձեւ անել: Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ պիտի կարեն:

Լինան նախօրոք մոտակա տպարանում պատվիրել է Արցախի մեծ քաղաքական քարտեզը, որտեղ տարբեր գույներով պատկերված են բոլոր 9 շրջանները: Դոկտոր Լալայանը իր հետ բերել է համապատասխան գույների կտորներ, մկրատներ, թելեր եւ մյուս բոլոր անհրաժեշտ պարագաները: Մասնակիցների համար հաճելի անակնկալ էր, որ բոլորը միասին, իրենց ձեռքերով, պետք է ստեղծեն Արցախի քարտեզը:

 

— Ես շատ ոգեւորված եմ, ասում է տիկին Սինամը, որ գոնե այս ձեւով կարող եմ Արցախը վերականգնել:

— Իսկ ինձ թվում է, թե այսպես մենք մոտենում ենք մեր արմատներին, ասում է տիկին Ալվինան:

Քարտեզի վրա կալկայով գծեցին բոլոր 9 շրջանները եւ բաժանեցին մասնակիցներին: Ամեն մեկը գունավոր կտորի վրա պետք է կտրի համապատասխան շրջանը եւ կտորի ծայրերը ասեղնագործի: Երբ բոլոր մասնակիցները իրենց շրջանների՝ կտորների, ասեղնագործությունը ավարտեն, պետք է միացնեն իրար եւ այսպիսով վերականգնեն Արցախի քարտեզը:

— Ինձ թվում է, երբ մենք մեր քարտեզը ամբողջությամբ վերականգնենք, ապա անպայման կվերադառնանք տուն,- ասում է տիկին Իսկուհին:

Դոկտոր Լալայանը շատ ուշադիր լսում է մասնակիցներին, նա միայն տեխնիկական խորհուրդներ է տալիս նրանց: Պարապմունքի ավարտին նա միայն ասաց,- մենք այս թեմային կվերադառնանք, երբ քարտեզը ամբողջությամբ պատրաստ կլինի:

Ասեղնագործության մասը դեռ կշարունակվի հաջորդ պարապմունքին, որին բոլոր մասնակիցները արդեն անհամբեր սպասում են:

184_2
184_3
184_8
184_6
184_4
184_5
184_9
184_10
184_7
184_14
184_11
184_12
184_15
184_2 184_3 184_8 184_6 184_4 184_5 184_9 184_10 184_7 184_14 184_11 184_12 184_15