Նորություններ (Page 20)

Արինա Ֆ.-ի մասին պատմել ենք մեր «Դիտակետում» շարքում` ներկայացնելով նրա դրամատիկ կենսագրությունը: Այսօր Արինան նորից հայտնվել է դիտակետում՝ ստանալով ճակատագրի հերթական հարվածը… Արինան ամուսնու հետ ապրում էր իրենց սեփական երկու սենյականոց կիսամութ տանը, որի կենցաղային պայմանները միջինից ցածր էին։ Սակայն նրանք չէին դժգոհում եւ ապրում էին փառք տալով Աստծուն, որ>>>>>

Օգոստոսի 6-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՀԿԲՄ եւ «Հանգանակ» ՀԿ պատասխանատուները: Բոլորին սպասում էր հաճելի անակնկալ՝ մասնակիցներին ներկայացվեց Ցոլին Սարյանը, ով ՀԿԲՄ համակիրներից է եւ սեպտեմբերին պատրաստվում է տեղափոխվել Հայաստան՝ աշխատելու եւ բնակվելու: Նրա հիմնական առաքելությունը հասարակական կազմակերպութունների հետ համագործակցելն>>>>>

Հուլիսի վերջին տեղի է ունեցել «Հանգանակ» ՀԿ հերթական ամենամսյա հաշվետու ժողովը: Բուժքույրերը եւ սոցաշխատողները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունները՝ համաձայն ընդունված ընթացակարգի: Ներկայացված հաշվետվությունները լրացվել են բժշկի եւ հաշվապահի հաշվետվություններով, որով կազմվել է կազմակերպության ամսական ընդհանուր հաշվետվությունը: Հաշվի առնելով ժամանակի նոր մարտահրավերները, մշակվել են հաշվետվությունների նոր ձեւեր՝ ծրագրի համակարգողի,>>>>>

 Հուլիսի 28-ին տեղի ունեցավ Հանգանակ ՀԿ անձնակազմի համար կազմակերպվող ամենամսյա առցանց դասընթացների հերթական հանդիպումը: Դասընթացների հիմնական նպատակը բժշկական անձնակազմի գիտելիքների եւ հմտությունների բարձրացումն է՝ շահառուների մոտ դեպրեսիայի եւ հոգեբանական այլ խնդիրների վաղ հայտնաբերման եւ բուժման նպատակով: Միաժամանակ քննարկվում են մեծահասակների մոտ հաճախակի հանդիպող քրոնիկ հիվանդությունների վարման ժամանակակից մոտեցումները: Դասընթացները վարում>>>>>

Հուլիսի 23-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/Հանգանակ ՀԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՀԿԲՄ եւ Հանգանակ ՀԿ պատասխանատուները: Քննակվեցին մի շարք հրատապ հարցեր, այդ թվում պարենամթերքի եւ դեղանյութերի վերջին թանկացումների հետ կապված հնարավոր գերծախսը: Ուրախալի լուրով սկսվեց հանդիպումը: Շաքարային դիաբետով տառապող հիվանդներին, համաձայն վերջին քննարկումներին, անհրաժեշտ է>>>>>

Ամենամսյա պարենամթերքը սովորաբար տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա երկրորդ կեսին: Այդ օրերին Հանգանակում մարդաշատ է լինում: Շահառուներից շատերը, ովքեր ակտիվ են եւ սիրում են հաճախել գրասենյակ, նախընտրում են պարենամթերքը ստանալ գրասենյակից, որը մի լրացուցիչ առիթ է ստեղծում հանդիպել հաճելի մարդկանց, զրուցել եւ կիսվել երկիրը պատած ընդհանուր աղետով: Այսօր Սլավիկ Պետրոսյանի համար>>>>>

Հուլիսի սկզբին կարճատեւ այցով Երեւանում էր Հանգանակ ՀԿ աշխատակազմի համար հեռահար դասընթացների կազմակերպիչ եւ վարող Ջեյն Մահակյանը, որը ներկայացնում է Հայ Կանանց Բարեկեցության Միությունը (AWWA): Այցի ընթացքում  Մարիոթ Արմենիա հոթելում կայացավ նրա հանդիպումը «Հանգանակ» ՀԿ տնօրեն Գոհար Հովհաննիսյանի հետ: Նշենք, որ Zoom հարթակում հեռավար ուսուցման դասընթացները շարունակվում են արդեն շուրջ>>>>>

«Հանգանակ» ՀԿ վերջին կոորդինացիոն միտինգի ժամանակ բուժաշխատողներին առաջադրվել է ներկայացնել շաքարային դիաբետով տառապող շահառուների քանակը: Այսպիսով, «Հանգանակ» ՀԿ խնամքի տակ գտնվող 300 շահառուներից 30-ը ունեն շաքարային դիաբետ, որը կազմում է շահառուների 10%-ը: Նշված 30 դիաբետիկներից 5-ը կախված են ինսուլինից: Եվս մեկ պացիենտ, որի մոտ վերջին հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է երիկամային>>>>>

Հերթական աշխատանքային օրը բերեց անակնկալ: Ռուսաստանի դաշնությունից վերադարձել է մեր շահառուներից մեկը՝ Լյուսյա Ա.: Լյուսյան ծնվել է 1941թ. Ստեփանակերտում։  Հանգանակի շահառու է մոտ երկու տարի: Երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայի ընդունարանում: Պատերազմի օրերին տեղափոխվել  է  ՌԴ  բարեկամների մոտ: Առողջական խնդիրների պատճառով մինչեւ հիմա չի կարողացել վերադառնալ։ Բայց արդեն>>>>>

«Հանգանակ» ՀԿ ՀԿԲՄ /A.W.W.A/ առողջապահական թիմի հետ սկսել է համատեղ ծրագիր՝ իրականացվում են դասընթացներ դոկտոր Ջեյն Մահակյանի եւ Նենսի Բարսամյանի ղեկավարությամբ՝ շահառուների/տարեցների մոտ գնահատելու դեպրեսիայի մակարդակը եւ ժամանակին ախտորոշելու եւ բուժելու դեպրեսիաները եւ հոգեբանական այլ խնդիրներ: Ծրագրի  շրջանակներում քննարկվում են նաեւ տարեց շահառուների այլ առողջապահական խնդիրներ, մասնավորապես շաքարային դիաբետը, որպես>>>>>