Նորություններ (Page 21)

Հունվարի 19-ին տեղի ունեցավ ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ ֆինանսական խմբի 2022 թվականի առաջին հանդիպումը։ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեռեւս հունվարի 7-ին, որի ժամանակ քննարկվել են մի շարք ընթացիկ հարցեր, այդ թվում խորհրդակցությունների հաճախականությունը եւ օրացույցը։ Այսպիսով որոշվել է, որ ֆինանսական խմբի հանդիպումները կիրականացվեն ամիսը>>>>>

«Հանգանակ» հասարակական կազմակերպությունը ամանորյա տոներից հետո սկսել է իր առօրյա գործունեությունը։ Արդեն երկրորդ շաբաթն է իրականացվում է դեղանյութերի դուրս գրումը եւ տրամադրումը շահառուներին։ Լավ եղանակին շահառուները իրենք են այցելում գրասենյակ՝ ստանալու իրենց հասանելիք դեղանյութերը, անհրաժեշտության դեպքում հետազոտվելու բժշկի կողմից կամ հաճելի ժամանակ անցկացնելու Հանգանակի բարեհամբույր անձնակազմի հետ։ Հաջորդ շաբաթ պլանավորվում>>>>>

2016 թվականից ի վեր «Հանգանակ» ՀԿ-ը իրականացնում է ջեռուցման փոխհատուցման դրամական աջակցություն  տարվա 5 ամիսների ընթացքում՝ նոյեմբեր- մարտ ներառյալ: 2020 թվականին պատերազմական իրավիճակի պատճառով ծրագիրը ընդհատվեց, սակայն հովանավորների առաջարկությամբ կազմակերպվեց միանվագ ֆինանսական աջակցություն բոլոր շահառուներին՝ այդ թվում 35 տարհանված տարեցների: 2021 թվականին համատեղ ջանքերով հնարավոր եղավ Տարեցների ծրագիրը վերականգնել եւ>>>>>

«Հանգանակ» ՀԿ բարեկամութունը Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ նոր չէ: Նույնիսկ կարելի է ասել արդեն ավանդություն է դարձել: Չնայած այն հանգամանքին, որ բարեկամությունը սկսել ենք Արտակ Բեգլարյանի հետ այն ժամանակ, երբ նա բոլորովին էլ Մարդու իրավունքների պաշտպանը չէր, այլ Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարը:  2014 թվականին կազմակերպության 10-ամյակի>>>>>

Այսօր «Հանգանակ» ՀԿ հյուրն էին Լորա եւ Հերմանն Պուրուտյանները՝ Բոստոնից: Այցելելով Արցախ, նրանք չէին կարող չկատարել Նենսի Բարսամյանի խնդրանքը՝ հանդիպել Հանգանակի աշխատակիցների հետ: Հաճելի եւ սրտառուչ հանդիպում ստացվեց: Նրանք ծանոթացան աշխատակիցների հետ, շրջեցին գրասենյակում, ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանը համառոտ պատմեց իրականացվող աշխատանքների մասին: Մեծ հետաքրքրությամբ նրանք թերթեցին «Մի կյանքի պատմություն»>>>>>

«Հանգանակ» ՀԿ  նախորդ շաբաթվանից շարունակում է սեպտեմբերի ամենամսյա պարենամթերքի տրամադրումը: Սովորության համաձայն, շահառուների ավելի ակտիվ մասը նախընտրում է այցելել գրասենյակ՝ ստանալու պարենամթերքը եւ նշանակված դեղանյութերը: Ինչպես միշտ, գրասենյակ այցելելով նրանք նաեւ հետազոտվում են: Մթերքի առաքումը կատարվում է ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների տնային սպասարկման կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ:>>>>>

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հանգանակ ՀԿ անձնակազմի համար կազմակերպվող ամենամսյա առցանց դասընթացների հերթական հանդիպումը: Դասընթացները վարում էին ՀԿԲՄ անդամներ հոգեբույժ- գերոնտոլոգ դոկտոր Ջեյն Մահակյանը եւ հանրային առողջության մասնագետ Նենսի Բարսամյանը: Ըստ նախօրոք կազմած ժամանակացույցի, Նենսի Բարսամյանը շարունակեց եւ ամփոփեց շաքարային դիաբետով հիվանդների վարման ուղեցույցը՝ ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողութան եւ կանխարգելման>>>>>

Շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով «Հանգանակ» ՀԿ երբեք չի զբաղվել: Թեկուզ այն հանրային առողջության վերաբերող առանցքային խնդիրներից մեկն է, իսկ Հանգանակը մի կազմակերպություն է, որի նպատակը եղել է եւ կա հանրային առողջության բարելավումը: Այդպիսի հարց ծագեց, երբ ինսուլինակախյալ  հիվանդներին որոշվեց ապահովել ներարկիչներով: Իսկ ի՞նչ պետք է անել օգտագործված ներարկիչների հետ: Այսպես>>>>>

Սեպտեմբերի սկզբին տեղի է ունեցել «Հանգանակ» ՀԿ հերթական ամենամսյա հաշվետու ժողովը: Բուժքույրերը եւ սոցաշխատողները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունները՝ ըստ նոր մշակված ձեւի: Բժշկի եւ ծրագրի համակարգողի հաշվետվությունները գրեթե փոփոխության չեն ենթարկվել՝ բացառությամբ այն տվյալների, որոնք հիմնված են բուժքույրերի ներկայացրած հաշվետվությունների վրա: Օգոստոս ամսին գրասենյակում աշխատանքները աշխուժացել են: Բոլոր>>>>>

Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը «Հանգանակ» ՀԿ գրասենյակում սեպտեմբերի 6-ին հանդիպել է Շուշիի, Հադրութի եւ Մարտունու շրջաններից տարհանված միայնակ տարեցների հետ: Պատերազմից հետո այդ շրջաններից տեղահանված շուրջ 35 միայնակ տարեցներ համալրել են կազմակերպության շահառուների շարքը: Նրանք գտնվում են հատուկ ուշադրության ներքո: Այդ օրը մոտ 20 տարեցներ եկել էին իրենց ցավը>>>>>