AWWA-ANRC/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի 2022 թ. առաջին լիագումար հանդիպումը սկսվեց շնորհավորանքներով` Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ
Հունվարի 28-ին նախատեսված Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը համընկավ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի հետ: Ուստի այն սկսվեց շնորհավորանքներով, որին ի պատասխան ասվեց, որ Արցախում այն տոնել են համեստ՝ այցելելով Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների հուշահամալիր: Հանդիպմանը մասնակցել են ՀԿԲՄ եւ «Հանգանակ» ՀԿ պատասխանատուները, ինչպես նաեւ Ցոլին Սարյանը,>>>>>










