Պարենամթերքի եւ անկողնային պարագաների տրամադրում

Մայիսի վերջին պատվիրել ենք եւ պարենամթերք, որը նախատեսված էր ապրիլ ամսվա համար, եւ անկողնային պարագաներ, որը պատվիրել ենք բազմաթիվ շահառուների խնդրանքով: Ուստի պարենամթերքի եւ անկողնային պարագաների առաքումը համընկել է:

Անցած շաբաթվանից Հանգանակի գրասենյակը նորից մարդաշատ էր: Մի կողմից մարզերի պատասխանատուները եկել էին ստանալու իրենց կցված շահառուների օգնությունը, մյուս կողմից իրենք շահառուներն էին եկել գրասենյակ՝ անձամբ ստանալու իրենց օգնությունը եւ հաճելի ժամանակ անցկացնելու հարազատ միջավայրում եւ հարազատ մարդկանց հետ: Պետք է նշեմ, որ շահառուները մեծ հաճույքով իրենք էին ընտրում իրենց անկողնային պարագաները եւ շատ ուրախ էին, որ ունեն ընտրելու հնարավորություն:

Մանրամասները կարող եք դիտել ֆոտոշարքում:

Այս եռուզեռի պատճառով Արմավիրի մարզ մեր խոստացած այցը նորից հետաձգվել է մինչեւ հաջորդ շաբաթ:

180_1
180_2
180_9
180_10
180_12
180_11
180_3
180_4
180_7
180_8
180_15
180_17
180_14
180_5
180_6
180_1 180_2 180_9 180_10 180_12 180_11 180_3 180_4 180_7 180_8 180_15 180_17 180_14 180_5 180_6

Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված Հանգանակի թարմացումներին: