Սովորում ենք հաղորդակցվել անգլերեն․ ուրախ ու ջերմ դաս Հանգանակում

Հանգանակում շարունակվում են անգլերենի դասերը՝ անգլերենի մասնագետ ուսուցչուհի և մեր կամավոր Լիլիթ Բաղրյանի հետ՝ մեր շահառուներին պարգևելով նոր գիտելիքներ, վստահություն և բազմաթիվ ուրախ պահեր։

Վերջին դասի ընթացքում մասնակիցները հատկապես ակտիվ և հետաքրքրասեր էին․ նրանք բազմաթիվ հարցեր էին տալիս և ցանկություն հայտնեցին սովորելու անգլերեն ամենապարզ ու գործնական արտահայտությունները, որոնք կարող են օգտագործել առօրյա հաղորդակցության մեջ։ Լիլիթի օգնությամբ նրանք սովորեցին կարճ արտահայտություններ, միմյանց պարզ հարցեր ուղղեցին ու պատասխանեցին և, որ ամենակարևորն է, սկսեցին միմյանց հետ խոսել անգլերեն։

Շուտով սենյակը լցվեց ծիծաղով․ մասնակիցները մեծ ոգևորությամբ փորձում էին միմյանց հետ կիրառել նոր սովորած արտահայտությունները։ Յուրաքանչյուր ճիշտ հասկացված հարց և հաջողված պատասխան ժպիտ ու փոքրիկ հաղթանակի զգացում էր պարգևում։ Ուսուցումը դարձավ ոչ միայն նոր գիտելիք ձեռք բերելու, այլև ուրախության, ինքնավստահության և միմյանց հետ կապն ամրապնդելու հնարավորություն։

Դասից հետո բոլորը Հանգանակի աշխատակիցների հետ միասին հավաքվեցին սեղանի շուրջ՝ վայելելու ամառային թարմ ձմերուկ։ Այս պարզ ու ջերմ պահերը՝ զրույցները, ծիծաղն ու միասին հյուրասիրվելը, մեր հանդիպումների կարևոր մասն են և նպաստում են շահառուների միջև ձևավորված ջերմ համայնքային կապերի ամրապնդմանը։

Հանգանակում մենք հավատում ենք, որ սովորելը ցանկացած տարիքում կարող է նոր դռներ բացել՝ ոչ միայն դեպի գիտելիք, այլև դեպի հաղորդակցություն, ինքնավստահություն, ընկերություն և ուրախություն։ Տեղահանության դժվարությունները հաղթահարող տարեցների համար հատկապես կարևոր է ունենալ մի ջերմ ու հյուրընկալ վայր, որտեղ կարելի է սովորել, շփվել և պարզապես վայելել միասին անցկացրած ժամանակը։

243_15
243_17_2
243_7
243_18
243_9
243_8
243_19
243_14
243_4
243_22
243_15 243_17_2 243_7 243_18 243_9 243_8 243_19 243_14 243_4 243_22