Մարտ ամսվա պարենամթերքի տրամադրումը ուշացել է, սակայն Հանգանակը անում է ամեն ինչ այն արագությամբ բաշխելու շահառուներին:
Արդեն երկրորդ օրն է Հանգանակի գրասենյակը մարդաշատ է եւ շատ հիշեցնում է Ստեփանակերտի գրասենյակին: Ինչպես միշտ, շահառուների մի մասը նախընտրում է անձամբ ներկայանալ գրասենյակ, առիթը բաց չթողնելու նորից հանդիպելու հայրենակիցներին, մի բաժակ թեյի շուրջ զրույցի բռնվել հարազատ եւ անչափ հոգատար մարդկանց հետ:
Սոցիալական աշխատողներն ու բուժքույրերը սկսել են պարանամթերքի առաքումը այն շահառուներին, որոնք անձամբ չեն կարող այցելել գրասենյակ: Շաբաթվա վերջում պլանավորվում է Հանգանակի թիմի այցելությունը Արարատի մարզ: Իսկ հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կայցելենք Արմավիրի մարզ:
Մարզերի այցերի մասին մենք կպատմենք հաջորդիվ:
Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված Հանգանակի թարմացումներին:

