Շրջափակված Արցախը

Հունիսի 20-ին, երբ ամբողջ աշխարհը նշում է Փախստականների միջազգային օրը, մենք ձեր ուշադրությունը հրավիրում ենք նրանցից ամենաանպաշտպաններին՝ Արցախից բռնի տեղահանված միայնակ տարեցներին: Այս տատիկներն ու պապիկները ենթարկվել են ոչ միայն պատերազմի և Հայրենիքից արտաքսման հարվածներին, այլև նրանք իրենց պատկառելի տարիքում տանում են գոյատեւելու ամենօրյա պայքար: Այս տարեցները իրենց հիշողություններում պահում>>>>>

Հունիսի պարենամթերքի տրամադրումը ուշացել է: Դեռ ամսվա սկզբին Հանգանակի պատասխանատուները, հաշվի առնելով մթերքի սղությունը կապված շրջափակման հետ, փորձեցին օր առաջ պատվիրել անհրաժեշտ, բայց միեւնույն ժամանակ խանութներում առկա մթերքը: Դժվար էր գտնել մթերքի անհրաժեշտ քանակությունները եւ շատ ժամանակ պահանջվեց, մինչեւ որոշվեց, թե ինչ մթերքներ են առկա եւ երբ դրանք կտրամադրվեն: Տեղական>>>>>

Հերթական աշխատանքային օրը բերեց հաճելի անակնկալ: Շահառուները իրենց նախաձեռնությամբ ներկայացան գրասենյակ եւ առաջարկեցին միասին պատրաստել հայկական գաթա: Հրաշալի նախաձեռնություն էր եւ Հանգանակի հերթապահ թիմը պատրաստակամ միացավ շնորհաշատ տիկնանց: Պետք է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ շահառուները որոշում են գրասենյակում ցուցադրել իրենց խոհարարական տաղանդները: Նախկինում բազմիցս համատեղ ուժերով պատրաստել>>>>>

Մայիսի վերջին «Հանգանակ»-ը ստացավ հինգ միլիոն դրամի հասնող պետական աջակցություն: Այն ամբողջությամբ կծախսվի շահառուների հիմնական կարիքները բավարարելու համար: Նախնական համաձայնությամբ որոշվել է պետական միջոցների հաշվին հունիս ամսից սկսել պարենամթերքի ամենամսյա մատակարարումը: Շրջափակման մեջ «Հանգանակ»-ը շարունակում է նաեւ դեղանյութերի պարբերաբար տրամադրումը շահառուներին: Արդեն երրորդ անգամ այս ամսվա մեջ «Հանգանակ»-ը պատվիրել է>>>>>

Մենք շարունակում ենք մեր այցելությունները շահառուներին: Շատ հաճախ նրանք չեն ցանկանում նկարահանվել, հրաժարվում են լուսաբանվելուց, դժկամորեն են պատասխանում հարցերին, երբ տեսնում են, որ մենք գրանցում ենք նրանց պատասխանները, սակայն մենք կարող ենք ներկայացնել ընդհանուր պատկերը, որը բնորոշ է գրեթե մեր բոլոր շահառուներին: Ծանր օրեր է ապրում շրջափակման մեջ հայտնված Արցախի>>>>>

Փետրվար ամսում արդեն երկրորդ անգամ «Հանգանակ»-ը պատվիրել է անհրաժեշտ դեղանյութերը եւ ստացել պատվերները ամբողջությամբ: Ամսվա վերջում կլինի եւս մեկ պատվեր՝ այդ թվում ինսուլինային ներարկիչներ եւ անմիզապահության պարագաներ: Ընդհանուր առմամբ, կարելի է հաղորդել, որ դեղանյութերի եւ բժշկական պարագաների պակաս Արցախում հիմնականում չկա: Պետք է այս գործում հատուկ նշել ԿԽՄԿ դերակատարությունը: Այսօր>>>>>

2004 թվականից ի վեր ամեն տարի Հանգանակում զարդարում էին իրենց տոնածառը եւ դեկտեմբերի վերջին տոնում Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի տոները: Դա արդեն դարձել էր ավանդույթ: Իսկ մինչեւ վերջին պատերազմը, Նոր Տարվա տոնակատարությունը արվում էր Շուշիի մշակույթի տանը՝ Շուշիի մշակույթի տան ազգային նվագարանների համույթի համերգի ուղեկցությամբ: Վերջին տարիներին տոնածառը էլի>>>>>

Դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Ստանալով ֆինանսավորումը, պարզ դարձավ, որ նույնիսկ ունենալով դրամական միջոցներ, Հանգանակի կողմից պարենամթերքի տրամադրումը կարող է լինել խնդրահարույց: Ինչ մթերքներ են հասանելի եւ ինչպես կարելի է դրանք ձեռք բերել՝ մի խնդիր է, որ կանգնած է ամբողջ Արցախի բնակչության առաջ: Սա այն դեպքն է, երբ>>>>>

Մենք շարունակում ենք մեր այցելությունները շահառուներին: Այսօր արդեն շրջափակման 25-րդ օրն է: Նախորդ օրերին մենք տեսանք, որ շահառուներից շատերը ունեն որոշ չափով պահեստավորած սննդամթերք, որը կարող է դեռ որոշ ժամանակ բավարարել: Սակայն այսօր մենք ականատեսը եղանք ծայրահեղ անմխիթար պատկերի: Այն երկու շահառուները, որոնց մենք այցելեցինք, սնվում են միայն հարեւանների եւ>>>>>

Շրջափակման 24-րդ օրն է: Մարդկանց մոտ ամանորյա տրամադրություն չկա, բայց խուճապ էլ չկա, հասկանում են  իրավիճակն ու դիմանում: Առաջին անհրաժեշտության ապրանքները գրեթե բոլոր խանութներում սպառված են, մնացել են կոնֆետներ, խմիչքներ, հյութեր, տնտեսական որոշ ապրանքներ: Բայց դրական է, որ մարդիկ ունեն պահածոներ, պահեստավորած պարենամթերք: Գյուղերում ավելի հեշտ է, քան քաղաքում, որովհետեւ>>>>>