«Առաքելություն Հայաստան»-ի հետ համագործակցությունը շարունակվում է

«Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի ավագ սոցիալական աշխատող եւ փախստականների հարցով կառավարիչ Տատյանա Դաշյանի հետ երկրորդ հանդիպումը կայացավ Ավան-Առինջ համայնքում գտնվող կազմակերպության սոցիալական տներից մեկում: Հատկանշական է, որ այն գտնվում է մանկապարտեզի հարեւանությամբ:

Բնակարանային համալիրը բաղկացած է հինգ համեստ, սակայն հարմարավետ սենյակներից՝ ընդհանուր խոհանոցով և երկու սանհանգույցով։ Բնակիչները ուրախ էին, որ ստացել են հնարավորությունը՝ ունենալ սեփական տանիք: Մենք այստեղ հանդիպեցինք մեր հայրենակիցներին՝ երեքը Հադրութից էին, մեկը՝ Մարտունուց:

Այս այցը երկու նպատակ ուներ: Առաջինը՝ ծանոթացնել մեր շահառուներին սոցիալական բնակարանի պայմաններին եւ տիկին Տանյան ցանկանում էր մեր շահառուներին բաշխել ZARA ապրանքանիշի հագուստ, որը Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ)  կողմից տրամադրվել էր «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ փախստականներին բաշխելու նպատակով: Մեր շահառուների համար սա հաճելի անակնկալ էր:

Մյուս անակնկալը այն էր, որ մեզ միացավ նաեւ ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը: Այդ հանդիպումը եւ ծանոթությունը մի նոր հնարավորություն էր համագործակցության՝ հանուն նոր մարտահրավերների առջեւ կանգնած մեր շահառուների արժանապատիվ կյանքի:

Հանդիպման արդյունքում մենք պայմանավորվեցինք տիկին Տանյայի հետ կազմակերպել հաջորդ հանդիպումը «Հանգանակ»-ի գրասենյակում, որտեղ մեր շահառուները կարող են ստանալ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից նվերներ:

190_7
190_3
190_8
190_5
190_4
190_6

Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված մեր թարմացումներին: