«Առողջ ապրելակերպ»-ի հերթական դասընթացը նվիրված էր առողջ ծերացմանը

Դասընթացը վարեց Տարեցների ծրագրի ղեկավար, բժիշկ եւ հանրային առողջապահության մասնագետ Գոհար Հովհաննիսյանը։ Մասնակիցների հետ միասին քննարկեցինք առողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորությունները, ավելորդ քաշը, որոնք 60 տարեկանից հետո ստանում են առանձնահատուկ կարեւորություն ֆիզիկական առողջության պահպանման համար։ Միաժամանակ քննարկվեցին հոգեկան եւ սոցիալական առողջության հետ կապված խնդիրները, որոնք առաջանում են թոշակի անցնելուց հետո։ Մասնակիցները սիրով կիսվեցին իրենց անձնական փորձառությամբ, պատմեցին իրենց ապրումների եւ հոգեբանական խնդիրների մասին, որոնք ավելի են խորացել բռնագաղթից հետո։

Թեթև մարզումներ. Անուշ Շեքյանը մասնակիցների համար պատրաստել էր թեթեւ վարժություններ պարանոցի եւ ուսագոտու մկանների համար։ Մասնակիցները ակտիվորեն մասնակցեցին մարզումներին եւ խոստովանեցին, որ մարզումները նրանք կրկնում են նաեւ տանը։

Առողջ սննդի բաղադրատոմս. Նախորդ պարապմունքին մասնակիցները առաջարկել էին պատրաստել շոգ եղանակի համար արցախցիների ամենասիրած ուտելիքը՝ բրդուշը։ Հանգանակի աշխատակիցները նախօրոք պատրաստել էին բաղադրատոմսի համար անհրաժեշտ մթերքը։ Մասնակիցները սիրով անցան գործի եւ շատ արագ բրդուշը արդեն պարտաստ էր վայելելու համար։

Մեր շահառուները անցկացրեցին հաճելի ժամանց եւ միաձայն որոշեցին, որ հաջորդ պարապմունքի բաղադրատոմսը կլինի մեկ այլ առողջ սննդի բաղադրատոմս՝ արաբական թաբուլե՝ արցախյան մեկնաբանությամբ:

 «Առողջ ապրելակերպ»պարապմունքները տեղի են ունենում ամեն երեքշաբթի ժամը 14:00-ին մեր գրասենյակում՝ Արա Սարգսյան 6 հասցեում: Մենք հրավիրում ենք բոլոր ցանկացողներին միանալ՝ մուտքն ազատ է:

 

197_12
197_11
197_6
197_7
197_14
197_2
197_1
197_5
197_8
197_15
197_12 197_11 197_6 197_7 197_14 197_2 197_1 197_5 197_8 197_15