Հունլիսի 10-ին Հանգանակի թիմը այցելեց Լոռու մարզ/Ալավերդի

Ալավերդում բնակվում են մեր 4 շահառուները, որոնց հետ մենք մշտական կապի մեջ ենք: Սակայն հեռավորության պատճառով, Լոռու մարզ այցելության ժամանակ ոչ միշտ ենք հասցնում տեսնել մեր Ալավերդու շահառուներին: Այս այցելությունը մենք պլանավորել ենք նախապես եւ զգուշացրել բոլոր շահառուներին:

Այսպիսով, Հանգանակի թիմը վաղ առավոտյան մեկնեց Լոռու մարզ. Վանաձորի ճանապարհին այցելեցինք Արջահովիտ, այնուհետեւ Արջուտ, որից հետո մենք այցելեցինք Վանաձորի մեր հիմնական հավաքատեղին՝ տիկին Իսկուհու տունը: Այստեղ մեզ արդեն սպասում էին մեր 5 շահառուները՝ տիկին Իսկուհու գլխավորությամբ: Մենք կատարեցինք նրանց բոլորի բժշկական ստուգումները, բաժանեցինք պարենամթերքը եւ շարժվեցինք դեպի Ալավերդի:

Վանաձորից մոտ մեկ ժամ հեռավորությամբ գտնվում է Ալավերդին: Այստեղ մենք հանդիպեցինք մեր երեք շահառուներին, կատարեցինք բժշկական ստուգումներ եւ բաժանեցինք պարենամթերքը: Այսպիսով, այս այցի ժամանակ մենք հանդիպեցինք Լոռու մարզի 11 շահառուների: Պետք է արձանագրել, որ Լոռու մարզի մեր բոլոր շահառուների ընդհանուր առողջական վիճակը հիմնականում կարգավորված է: Նրանք բոլորը պարտաճանաչ ընդունում են իրենց անհրաժեշտ դեղանյութերը, գտնվում են տեղամասային պոլիկլինիկաների հսկողության տակ ու գրեթե բոլորը վարում են ակտիվ կենսակերպ:

Շահառուներից մեկը, որ չէր կարողանում գրանցվել տեղամասային պոլիկլինիկայում այդ պահին մեկնել էր իր ծննդավայրը՝ Վրաստան, այցելելու իր հարազատներին եւ վերականգնելու իր ծննդականը, որը, ինչպես նրան հավատացրել են, անհրաժեշտ է քաղաքացիություն ստանալու եւ, հետեւաբար, պոլիկլինիկայում գրանցվելու համար:

Տունդարձի ճանապարհին մենք չէինք կարող չայցելել Հաղպատի վանական համալիր՝ մոմ վառելու եւ մեր աղոթքները հղելու առ Աստված՝ մեր Արցախ աշխարհի եւ մեր բռնի տեղահանված ժողովրդի հետ վերադարձի համար:

Այցի մանրամասները կարող եք դիտել ֆոտոշարքում:

192_2_2
192_3
192_7
192_15
192_5
192_4
192_6
192_8
192_11
192_12
192_10
192_2_2 192_3 192_7 192_15 192_5 192_4 192_6 192_8 192_11 192_12 192_10

Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված Հանգանակի թարմացումներին: