Հունիսի 25-ին տեղի է ունեցել Հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցության համաժողովը, որը կազմակերպել է «Աշխարհի բժիշկներ» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը: Հանգանակի թիմը սիրով մասնակցել է համաժողովին, որը հնարավորություն է տվել ծանոթանալ «Հոգեկան առողջություն եւ հոգեսոցիալական աջակցություն արտակարգ իրավիճակներում» MDM-ի հայաստանյան փորձին, ինչպես նաեւ պանելային քննարկումների ժամանակ հասկանալ բազմամասնագիտական թիմերի կոորդինացված գործունեության արդյունավետությունը եւ հոգեսոցիալական ծառայությունների հասանելիության ապահովումը դրա կարիքը ունեցող բնակչության համար:
Սա մի թեմա է, որը համահունչ է այն ծառայություններին, որոնք տրամադրվում են Հանգանակ ՀԿ կողմից իրականացվող Տարեցների ծրագրի կողմից: Այս համաժողովը արժեքավոր էր նաեւ նրանով, որ տրամադրվեցին տեսական եւ գործնական գիտելիքներ եւ գործիքներ՝ ապահովելու որակյալ ծառայություններ կազմակերպության շահառուների համար:
Հանգանակ ՀԿ երեխտապարտ է MDM-ին եւ առանձնահատուկ կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Զեփյուռ Չահրոզյանին նման հնարավորություն ընձեռելու համար:
Կարդացեք մեր նորությունները եւ եղեք տեղեկացված: