Նորություններ

Վերջերս Հանգանակը իր շահառուների համար կազմակերպեց հատուկ մշակութային միջոցառում՝ հնարավորություն ընձեռնելով նրանց մասնակցելու արցախյան թատերական ներկայացման։ Այս հանդիպումը դարձավ ոչ միայն մշակութային իրադարձություն, այլև խորապես զգացմունքային և հիշողություններով լի պահ մեր համայնքի համար։ Ներկայացումը իրականացնում էր Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական կազմը, որը այսօր իր ստեղծագործական գործունեությունը>>>>>

Էմպատիա հիմնադրամում տեղի ունեցավ մի իսկապես նշանակալից և հուզիչ իրադարձություն՝ բացվեց նոր գրադարան, որը խոստանում է դառնալ գիտելիքի, մտորումների և համայնքային կապի յուրահատուկ կենտրոն։ Մեզ համար մեծ պատիվ էր, որ Հանգանակի շահառուներն ու աշխատակազմը հրավիրված էին որպես համայնքի կարևոր և անբաժանելի մաս։ Ներկա լինելով ոչ միայն որպես հյուր, այլ որպես>>>>>

Հանգանակում խմբային թերապիայի հանդիպումները շարունակվում են, և մենք կրկին հավաքվել էինք մեր շահառուների ամենասիրելի զբաղմունքներից մեկի՝ մանդալաթերապիայի շուրջ։ Հանդիպումը վարում էր մեր հոգեբան դոկտոր Անահիտ Լալայանը, ով կարողանում է ստեղծել ջերմ, ապահով և ինտերակտիվ միջավայր։ Սրահում հնչում էր մեղմ, հաճելի երաժշտություն, որի հետ միահյուսվում էին թռչունների ծլվլոցն ու անտառի բնության>>>>>

Հանգանակի «Առողջ ապրելակերպ» շարքը շարունակում է անդրադառնալ գերոնտոլոգիայի ոլորտում առավել կարևոր թեմաներին։ Վերջին պարապմունքը, որը վարեց բժիշկ Լիլիա Սեյրանյանը, նվիրված էր տարեցների շրջանում ամենատարածված և լուրջ խնդիրներից մեկին՝ անկումներին։ Ծերաբանական տեսանկյունից անկումը պարզապես պատահական դեպք չի։ Դա լուրջ առողջական ռիսկ է, որը կարող է էապես ազդել շարժունակության, ինքնուրույնության և կյանքի>>>>>

Մեր շահառուների համար անցկացված վերջին անգլերենի դասը վարեց Հանգանակի ծրագրերի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը, քանի որ մեր կամավորները զբաղված էին դպրոցական քննություններով։ Դասը հնարավորինս հասանելի և հեշտ հասկանալու համար Գոհարը պատրաստել էր հանձնարարությունների արտատպված թերթիկներ, որոնցում ընդգրկված էին այբուբենը եւ թվերը արտասանությամբ, շաբաթվա օրերը, ամիսները, եղանակները, ինչպես նաև առավել հաճախ օգտագործվող>>>>>

Հունվար ամսին Հանգանակում մեկնարկեց «Առողջ ապրելակերպ» դասընթացների շարքը, և արդեն անցկացվել են երկու կարևոր ու սպասված հանդիպումներ: Դրանք  անդրադարձան տարեցների առողջությանը վերաբերվող երկու կարեւոր թեմաների։ Դասընթացները վարել է Հանգանակի բժիշկ Լիլիա Սեյրանյանը, և դրանք ուղեկցվել են շահառուների մեծ հետաքրքրությամբ և ակտիվ մասնակցությամբ։ Առաջին պարապմունքը նվիրված էր սակավարյունությանը (անեմիային) ծերաբանական տեսանկյունից։>>>>>

2025 թվականը «Հանգանակ» ՀԿ-ի գործունեության մեջ դարձավ նշանակալի փուլ՝ լի ձեռքբերումներով, գիտելիքների ընդլայնմամբ և խնամքի ոլորտում գերազանցության հասնելու անկոտրուն հանձնառությամբ։ Այս կարևոր տարում «Հանգանակ» ՀԿ-ն արժանացավ տնային պայմաններում տարեց եւ/կամ հաշմանդամություն ունեցող անձանց համալիր խնամքի ծառայություններ մատուցելու պետական հավաստագրման, ինչը վկայում է մեր աշխատանքի որակի, մասնագիտացված խնամքի և պետական չափանիշներին>>>>>

2026 թվականի առաջին խմբային հանդիպումը տեղի ունեցավ մի փոքր ուշացումով, սակայն շատ ջերմ եւ սպասված՝ անգլերենի դասով, որը երկար արձակուրդից հետո բոլորիս միասին հավաքեց Հանգանակի հյուրընկալ հարկի տակ։ Խումբը վարեց մեր երիտասարդ ու նվիրված կամավորուհի, ավագ դպրոցի աշակերտուհի Անուշ Կասյանը, որիէներգիանևհոգատարությունըեռանդովուոգևորությամբլցրինդասասենյակը։ Տարին մեզ դիմավորեց շատ ցուրտ՝ իսկական ձմեռային եղանակով: Փողոցները>>>>>

«Հանգանակը» գրեթե ավարտել է պարենամթերքի բաշխումը թե՜ Երևանում , թե՜ մարզերում։ Այս աջակցության կարիքն առանձնապես սուր զգացվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ։ Շահառուներին տրամադրված պարենային փաթեթներով, պարզ է, հնարավոր չէ առատ տոնական սեղան բացել։ Այդկերպ կազմակերպությունը մեկ անգամ ևս ընգծում է, որ իր խնամքի տակ գտնվող տարեցները մոռացված>>>>>

Անցած շաբաթ Հանգանակում անցկացվեց հերթական հոգեբանական խմբային թերապիայի հանդիպումը՝ մանդալա թերապիայի ձևաչափով, որը մեր շահառուների ամենասիրված և հոգեհարազատ մեթոդներից մեկն է։ Գույների, ձևերի և լուռ կենտրոնացման միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան արտահայտելու այն զգացմունքները, որոնք երբեմն դժվար է բառերով փոխանցել։ Հանդիպումը վարում էր հոգեթերապևտ դոկտոր Անահիտ Լալայան, ով ստեղծել էր խորապես>>>>>