Երևանում տեղի է ունեցել մեր հայրենակից, արցախցի թատերագետ Կարինե Ալավերդյանի գրքի շնորհանդեսը

Թատերագետ, լրագրող Կարինե Ալավերդյանը 1999 թվականից մինչեւ բռնի արտագաղթը աշխատել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես գրական-գեղարվեստական մասի վարիչ: Նա Հանգանակի լավագույն բարեկամն է եւ մեր շահառուներին պարբերաբար հրավիրում էր Արցախի մայր թատրոնի ներկայացումներին: Արտագաղթից հետո հայտնվելով Հայաստանում՝ Հանգանակը շարունակել է իր մտերմությունը տիկին Կարինեի հետ եւ նոր պայմաններում մենք ենք կարողացել օգնության ձեռք մեկնել մեր վաղեմի բարեկամին:

Մայիսի 8-ին Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել Կարինե Ալավերդյանի «Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը. 1932-2023թթ.» գրքի շնորհանդեսը: Իրականում գիրքը լույս էր տեսել թատրոնի 90-ամյակի կապակցությամբ Արցախում, սակայն հայտնի պատճառներով այն հնարավոր չի եղել փրկել, միայն մեկ-երկու օրինակ է արտահանվել: Գրքի վերահրատարակումը Հայաստանում հնարավոր է դարձրել պահպանել մեր մշակութային ժառանգության կարեւոր մասնիկը՝ Արցախի հայ թատրոնի պատմությունը:

Տիկին Կարինեն իր գիրքը սիրով նվիրեց Հանգանակին եւ խոստացավ այցելել գրասենյակ՝ իր հույզերն ու ապրումները կիսելու մեզ հետ:

174_1
174_6
174_5
174_4

Մնացեք մեզ հետ եւ եղեք տեղեկացված Հանգանակի թարմացումներին: