Մասնիկ առ մասնիկ վերականգնում ենք Արցախը — 2

Հունիսի 26-ին Հանգանակում ավելի մարդաշատ էր, քան նախորդ անգամները: Մեր շահառուները սովորություն ունեն իրար հետ կիսվելու վերջին նորություններով: Եվ արդեն շատերին հայտնի էր Արցախի քարտեզի համատեղ ուժերով վերարտադրելու առաջադրանքը: Դա էր պատճառը, որ հերթական հոգեբանական խմբակային պարապմունքին նոր մասնակիցներ ավելացան:

— Այսպես որ շարունակվի, մենք պետք է ավելացնենք աթոռների քանակը,- ուրախ կատակում է Լինան:

Եվ իսկապես, շահառուների ցանկությունը մասնակցել նման պարապմունքների մեծ է: Ավելորդ է ասել, թե ինչպիսի խանդավառությամբ են մասնակիցները կցվել գործի: Քանի որ մասնակիցների քանակը գերազանցում էր Արցախի շրջանների քանակին, ուստի նրանք իրար օգնում էին, հերթով իրար փոխանցում կտորները, ցույց տալիս, թե ինչպես գեղեցիկ եզրակարեր անել: Դա իրոք ոգեւորիչ էր, թե աշխատակիցների, եւ թե մասնակիցների համար:

Այս հանդիպումը եւս մեկ անգամ փաստում է, որ Տարեցների ցերեկային կենտրոնի հիմնադրումը դարձել է ժամանակի հրամայականը:

Արցախի քարտեզի համատեղ վերարտադրումը դեռ չի ավարտվել:  Քարտեզը կարելուց հետո մեր շահառուներին սպասում է նոր անակնկալ:

 

Հետեւեք մեր թարմացումներին եւ եղեք տեղեկացված Հանգանակի մարդասիրական առաքելությանը: