Մանդալայի միջոցով ապաքինում․ հավատ, հույս և միասին լինելու ջերմություն
Անցած շաբաթ Հանգանակում անցկացվեց հերթական հոգեբանական խմբային թերապիայի հանդիպումը՝ մանդալա թերապիայի ձևաչափով, որը մեր շահառուների ամենասիրված և հոգեհարազատ մեթոդներից մեկն է։ Գույների, ձևերի և լուռ կենտրոնացման միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան արտահայտելու այն զգացմունքները, որոնք երբեմն դժվար է բառերով փոխանցել։ Հանդիպումը վարում էր հոգեթերապևտ դոկտոր Անահիտ Լալայան, ով ստեղծել էր խորապես>>>>>










