Նորություններ (Page 3)

Հարգելի պատճառով հուլիսի պարենամթերքը տրամադրվում է մի փոքր ուշացումով:  Այն արդեն ավարտվել է Երեւան քաղաքում եւ 2 մարզերում՝ Արարատում եւ Արմավիրում: Օգոստոսի 15-ին Հանգանակի թիմը պատրաստվում է այցելել Կոտայքի մարզ, որի մասին մենք լրացուցիչ կտեղեկացնենք մեր հետեւորդներին: Իսկ Լոռու մարզի այցը պլանավորվում է հաջորդ շաբաթվա ընթացքում: Շահառուների մի մասը այս>>>>>

Դասընթացը վարեց Տարեցների ծրագրի ղեկավար, բժիշկ եւ հանրային առողջապահության մասնագետ Գոհար Հովհաննիսյանը։ Մասնակիցների հետ միասին քննարկեցինք առողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորությունները, ավելորդ քաշը, որոնք 60 տարեկանից հետո ստանում են առանձնահատուկ կարեւորություն ֆիզիկական առողջության պահպանման համար։ Միաժամանակ քննարկվեցին հոգեկան եւ սոցիալական առողջության հետ կապված խնդիրները, որոնք առաջանում են թոշակի անցնելուց>>>>>

Հանգանակի բժիշկ Լիլյա Սեյրանյանը առողջ ապրելակերպի մասին անհատական խորհրդատվություն իրականացնում է մեր շահառուների հետ մշտապես՝ ինչպես գրասենյակում, այնպես էլ տնային այցերի ժամանակ։ Սակայն խմբային պարապմունքներ, որոնք պարբերաբար իրականացնում էինք Արցախում, Երեւանում առաջին անգամ ենք անցկացնում։ Որպեսզի դասընթացը լինի հետաքրքիր եւ ինտերակտիվ, որոշեցինք այն բաժանել երեք մասի՝ ✔ Ուսումնական մաս. Փորձառու բժիշկ Լիլյա>>>>>

Վերջին հոգեբանական թերապիայի պարապմունքը նույնպես նվիրված էր Արցախի քարտեզի վերարտադրմանը։ Ընդամենը երկու շրջան է մնացել եզրակարելու եւ ամբողջական քարտեզը կլինի ավարտված։ Տիկին Աիդան ճանաչվել է լավագույն կարող եւ նա ձեռնմուխ եղավ ամենամեծ՝ Քաշաթաղի շրջանի եզրակարելուն։ Իսկ Շուշիի շրջանը, որ ամենափոքրն է, մասնակիցները հերթով եզրակարում էին, ամեն մեկը մի փոքրիկ մաս։>>>>>

Մենք առաջին անգամ հանդիպեցինք Արցախում, դա 2021 թվականի հոկտեմբեր ամիսն էր: Աշնանային ցուրտ օր էր, սակայն նա տրամադրված էր վճռական՝ «Պետք է այցելենք մեր շահառուներին սահմանամերձ գյուղերում»: Արդեն բավական ուշ էր շրջան մեկնելու համար, սակայն դա նրան իր որոշումից հետ չպահեց եւ մենք մեկնեցինք Նորագյուղ, հետո Շոշ, Սարուշեն եւ արդեն>>>>>

Արմատներով Գանձակից, նա իր կյանքի մեծ մասը ապրել է Բերձորում՝ 1994 թվականից: Կարելի է պատկերացնել, թե ինչ տարիներ էին եւ ինչ պայմաններում էին ապրում Բերձորցիները: Իսկ 2020 թվականին, երբ, կարծես թե, ամեն ինչ կարգավորվել էր եւ մարդիկ ապրում էին բարեկեցիկ կյանքով, սկսվեց 44-օրյա պատերազմը եւ Ֆիրուզա Արզումանյանը բոլոր Բերձորցիների հետ>>>>>

Ալավերդում բնակվում են մեր 4 շահառուները, որոնց հետ մենք մշտական կապի մեջ ենք: Սակայն հեռավորության պատճառով, Լոռու մարզ այցելության ժամանակ ոչ միշտ ենք հասցնում տեսնել մեր Ալավերդու շահառուներին: Այս այցելությունը մենք պլանավորել ենք նախապես եւ զգուշացրել բոլոր շահառուներին: Այսպիսով, Հանգանակի թիմը վաղ առավոտյան մեկնեց Լոռու մարզ. Վանաձորի ճանապարհին այցելեցինք Արջահովիտ,>>>>>

Հունիսի վերջին շաբաթվանից շարունակվում է պարանամթերքի բաշխումը: Այն հիմնականում ավարտվել է, բացառությամբ Լոռու մարզի: Հանգանակի թիմը հինգշաբթի օրը՝ հուլիսի 10-ին, պատրաստվում է այցելել Լոռու մարզ՝ կատարելու հերթական բժշկական ստուգումները եւ շահառուներին տրամադրելու պարենամթերք, հիգիենային պարագաներ եւ տակդիրներ: Երեւանում եւ հարակից երեք մարզերում պարենամթերքի բաշխումը ավարտված է: Շահառուների մի մասը նախընտրում>>>>>

«Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի ավագ սոցիալական աշխատող եւ փախստականների հարցով կառավարիչ Տատյանա Դաշյանի հետ երկրորդ հանդիպումը կայացավ Ավան-Առինջ համայնքում գտնվող կազմակերպության սոցիալական տներից մեկում: Հատկանշական է, որ այն գտնվում է մանկապարտեզի հարեւանությամբ: Բնակարանային համալիրը բաղկացած է հինգ համեստ, սակայն հարմարավետ սենյակներից՝ ընդհանուր խոհանոցով և երկու սանհանգույցով։ Բնակիչները ուրախ էին, որ>>>>>

Հունիսի 26-ին Հանգանակում ավելի մարդաշատ էր, քան նախորդ անգամները: Մեր շահառուները սովորություն ունեն իրար հետ կիսվելու վերջին նորություններով: Եվ արդեն շատերին հայտնի էր Արցախի քարտեզի համատեղ ուժերով վերարտադրելու առաջադրանքը: Դա էր պատճառը, որ հերթական հոգեբանական խմբակային պարապմունքին նոր մասնակիցներ ավելացան: — Այսպես որ շարունակվի, մենք պետք է ավելացնենք աթոռների քանակը,->>>>>